“Հարավ-կովկասյան երկաթգիծ” ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Արցախից բռնի տեղահանվածների համար անվճար ուղևորությունների ծրագիրը կգործի այս տարվա առաջին քառամսյակի ամբողջ ընթացքում։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կավարտվի 2023 թվականի վերջին։
Ակցիան գործում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, 2023 թվականի 3 ամիսների ընթացքում ծրագրից հասցրել են օգտվել 3200 քաղաքացի։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք Հայաստան են ժամանել սեպտեմբերի 25-ից հետո, այն գործում է հետևյալ ուղղությունների համար. № 684/687
Երևան-Գյումրի-Երևան,
№ 686/685
Երևան-Գյումրի-Երևան,
№ 681/682
Գյումրի-Երևան-Գյումրի,
№ 7010/7011
Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 գնացքը Երասխ-Երևան-Երասխ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան