Gallup International-ի հարցման մասնակիցների համարյա 70%-ը բացասական է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։
Հարցման արդյունքների մասին պատմել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Նա նշել է, որ դա աննախադեպ ցուցանիշ է։ «Հարցվածների համարյա 20%-ը հայտարարել է, որ Փաշինյանի գործունեությունը գնահատում են «ավելի շուտ բացասական», իսկ 47, 1%-ը ընդհանրապես «բացասական»,- նշել է Նավասարդյանը։
Նաև նա ներկայացրել է տվյալներ այն մասին, որ Փաշինյանի գործունեությանը դրական են վերաբերվում հարցվածների ընդամենը 8%-ը։ Նիկոլի համար դա աղետ է և անկում հասարակական աջակցության հատակը։
Բացի այդ հարցման մասնակիցների 67%-ը կարծում են, որ մեր Կառավարությունը ունակ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի համար ընդունելի պայմաններով։ «Հարցվածների 18,2%-ը հայտարարել է, որ իշխանությունները «ավելի շուտ ունակ չեն» դա անել, իսկ 48, 8%-ը, որ «հաստատ ունակ չեն»,-ավելացրել է Նավասարդյանը։
Եվ այսպես, հարցվածների մեծ մասը կարծում է, որ Փաշինյանը և նրա Կառավարությունը բացահայտ գործում են ոչ հայ ժողովրդի օգտին։ Հարցման ցուցանիշները հստակ արտահայտում են բնակիչների տրամադրությունը։
Հիշեցնենք, 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Փաշինյանը պաթոսով հայտարարեց, որ չի կառչում պաշտոնից և «պատրաստ է ժողովրդի որոշմամբ հեռանալ վարչապետի պաշտոնից»։
Եվ ահա, Նիկոլ, ժողովուրդը արտահայտել է իր դիրքորոշումը ավելի քան հստակ, նա այլևս չի հավատում քեզ և քո յենիչերներին։ Վերհիշի՜ր քո խոստումը։
Եթե հիմա Փաշինյանը հրաժարվի իր խոսքերից, ապա «դեմոկրատական ղեկավարից», որ ինքն իրեն համարում է արդեն շատ տարիներ կվերածվի բռնապետի, որը ատամներով պահում է իշխանությունը` թքած ունենալով բնակիչների իրական կարծիքի վրա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Որքան հնարավոր
Պետք է,պարտավոր է ինքնակամ հեռանա…