Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Հաքարի կամրջի ՀԱԿ-ից առևանգեցին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ բուժման ուղևորվող Վագիֆ Խաչատրյանին: Մինչ Երևանը պատրաստվում է Սնուփ Դոգգի համերգին, հասարակական գործիչներն ահազանգում են Խաչատրյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, իսկ հայկական ԶԼՄ-ներն ու Telegram-ալիքներն իրենց գնահատականն են տալիս կատարվածին:
Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն, ում ձեռամբ նաև տեղի ունեցավ Խաչատրյանի առևանգումը, այցելել են Վագիֆին Բաքվի հիվանդանոցներից մեկում: Արցախում երիտասարդները հավաքվում են ԿԽՄԿ գրասենյակի դիմաց՝ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով: Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ: Օմբուդսմենները դիմում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Ի պատասխան տարեց հիվանդ մարդու առևանգմանը՝ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ նախարարությունը մտահոգված է այդ նորությամբ: Հետո, իհարկե, դիվանագետներն իրենց ուղղեցին ու ձերբակալումը «ռազմական հանցագործություն» անվանեցին:
Թողնենք մեր ԱԳՆ ցինիզմը փակագծերից այն կողմ: Հարց է ծագում. Այս իրավիճակում ո՞վ է հանցագործը: Ադրբեջանցի սահմանապահների հարցում ամեն ինչ պարզ է: Իսկ ո՞ւր մնաց Հայաստանի կառավարությունը: Ակնհայտ է, որ հենց Երևանից են Բաքվին հաղորդում Արցախյան առաջին պատերազմի վետերանների՝ ազատամարտիկների մասին տվյալները: Ու դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով փաշինյանական ադմինիստրացիայի կողմից վաղնջորեն հայկական Արցախի հետևողական հանձնումը: Գուցե ադրբեջանական ՀԱԿ-ում անգամ հանրապետության որոշ բնակիչների «սև ցուցակներ» կան: Այդ դեպքում պարզ է դառնում, թե ինչպես են առևանգել Վագիֆ Խաչատրյանին: Նրան սպասում էին ՀԱԿ-ում, որպեսզի մեղադրեին 30 տարի առաջ սեփական հայրենիքը պաշտպանելու մեջ:
Սկզբում հանուն իշխանության պահպանման, ծառայելով իր արևմտյան տերերին՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այնուհետև հրաժարվեց պաշտպանել հայերի շահերը՝ ծաղրաբար հայտարարելով, որ Ստեփանակերտը պիտի իր խնդիրները Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ լուծի: Իսկ այժմ պատրաստ է աչք փակել հայերի առևանգման վրա: Հետո՞ ինչ կլինի: Արդյո՞ք հայկական հպարտությունն անդառնալիության կետ ունի:
Աղբյուրը՝ Telegram.
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Շատ ճիշտ եք