Ժամանակն է, որ Հայաստանը հետևություններ անի

Համաշխարհային ԶԼՄ-ներում ուկրաինական հակահարձակման ձախողման արդարացման արշավ է սկսվում։ Արևմուտքին արդեն ոչինչ չի մնում անել, չէ որ մարդկային ռեսուրսները անսպառ չեն և Կիևը հյուծված է։ Հնարավոր է, ամբողջ աշխարհը անցնում է հակամարտության նոր փուլի։

Ամերիկյան Abrams տանկերը սեպտեմբերին կուղարկվեն Ուկրաինա։ Ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո դրանց արտադրողները հասկացան, որ արևմտյան տեխնիկան չի կարողանում դիմակայել ռուսական զենքի դեմ։ Երևի այդ պատճառով են Abrams ռազմական մեքենաների վրայից հանում ամբողջ ժամանակակից էլեկտրոնիկան, որը այժմ ոսկու գին ունի։

Ուկրաինային փոխանցված հազարավոր անուն ռազմական տեխնիկա արդեն պարտություն է կրել։ Հենց այդ պատճառով իրենց պրոպագանդային ԶԼՄ-ների միջոցով արևմտյան համակարգողները սկսել են մեղավորներին ուկրաինացիների շրջանում փնտրել։

Ռազմական վերլուծաբան Թոմ Նիքոլսը The Atlantic պարբերականում բացահայտ հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակման ձախողման պատճառը ՈՒԶՈՒ հրամանատարության ոչ կոմպետենտ լինելն է։ CNN հեռուստաալիքը սյուժե է հրապարակել ՈՒԶՈՒ անհաջողությունների մասին, որում ուղիղ կերպով ասվում է, որ հակահարձակման ձախողման մեջ Ուկրաինան ինքն է մեղավոր։ Մարտիկները վատ են պատրաստված, ամենուր կոռուպցիա է և բյուրոկրատիա, հրամանատարները չեն կարողացել ազատվել “խորհրդային մենթալիտետից”։ Բայց թու՜յլ տվեք։ Ուկրաինական մարտիկներին պատրաստել են ՆԱՏՕ-ի լավագույն ուսումնական կենտրոններում, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի խորհրդականները անձամբ են Ռուսաստանի դեմ դիվերսիաներ պլանավորել։

Այդ բոլոր հրապարակումները կարելի է պարզ բացատրել։ Այն բանից հետո, երբ բոլոր սոցցանցերը լցվեցին այրվող գերմանական “Լեոպարդների” նկարներով, համաշխարհային հանրության մոտ հարց առաջացավ. “Արդյո՞ք ՆԱՏՕ-ի ուժերը այդքան անպարտելի են, եթե նրանք չեն կարողանում Ռուսական բանակին դիմագրավել”։ Ակնհայտ է դառնում, որ ՆԱՏՕ-ի հակառակորդի մակարդակը, օրինակ, տանջված և դիմագրավել չկարողացող Աֆղանստանն է, Իրաքը, Պակիստանը։ Այդ պատճառով պրոպագանդիստներին մնում է միայն մեղքը պայքարել չկարողացող Ուկրաինայի վրա գցել։

Ռուսաստանի և Ամերիկյան հեգեմոնիայի հակամարտության մեջ Արևմուտքի դաշնակիցների բաց և փակ շարքերում ավելի քիչ երկրներ են մնում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ անողոք ջարդը ամենասկզբից պլանավորվել և ապահովվել է ԱՄՆ -ի և ԵՄ-ի կողմից։ Ուկրաինան, թերևս, այն ամենատխուր օրինակներից մեկն է, թե ինչպես է Արևմուտքը իր նպատակներով օգտագործում այլ երկրները և նրանց աղետի հասցնում։

Նայելով այդ մռայլ տեսարանին` Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է մտածի և պրագմատիկորեն գնահատի իրավիճակը տարածաշրջանում օտար դեստրուկտիվ քաղաքականության գործիք չդառնալու համար։ Մեր երկրի քաղաքացիները արդեն իսկ շատ բան են կորցրել Հայաստանի իշխանությունների և անձամբ Փաշինյանի անտաղանդ և արևմտամետ ձախողիչ քաղաքականության պատճառով։

Աղբյուրը` Telegram:
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև