Ժամանակավոր դադարեցվել է ձկնաբուծական տնտեսությունների աշխատանքը

 | 

Հայաստանի սննդի անվտանգության Տեսչական մարմնի տեղեկատվության համաձայն դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հայտնաբերված խախտումների պատճառով կասեցվել է միանգամից 14 ձկնաբուծական տնտեսությունների աշխատանքը։ Նրանց արտադրանքի մեջ մի շարք հիվանդությունների հարուցիչներ են հայտնաբերվել։

Տեսուչները ստուգել են 85 ձկնաբուծական ֆերմա Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում։ 14 տնտեսություններում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի միկրոբներ, Aerononas hydropila/Caviezel վարակիչ հիվանդության, դիպլոստոմոզի և իխտիոտիրոզի հարուցիչներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև