Մայիսին սկսված Հայկական ժամանակակից երաժշտության VII փառատոնը ավարտվել է “Արամ Խաչատրյան” համերգասրահում։ Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ են ունեցել Արմեն-Լևոն Մանասերյանը, Յանա Դարյանը (ալտ), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Լիլիթ Պետրոսյանը և Մարիամ Հովնանյանը (քանոն)։ Ելույթ է ունեցել նաև Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտական-մանկավարժական քոլեջի երգչախումբը։
Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել 7 համերգ, որոնց շրջանակներում հնչել են ավելի քան երեք տասնյակ ստեղծագործությունների պրեմիերաներ։ Առաջին համերգային երեկոն նվիրված էր Հարություն Դելլալյանին և Ռուբեն Սարգսյանին։
Փառատոնի մասնակիցների շարքում էին նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը և Հայաստանի Պետական կամերային նվագախումբը։ Երեկոներից մեկի ժամանակ նաև ցուցադրվել է Սոֆա Ազնաուրյանի մոնոօպերան։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան