Այս շաբաթ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատմել է մեր երկրում Զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին։ Նա հայտնել է, որ 3 տարվա ընթացքում ամբողջ ոլորտի բյուջեն աճել է 6,5 անգամ և 2024 թվականին կկազմի 13, 2 մլրդ դրամ։ Սպասվում է, որ տարվա վերջին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 2 միլիոնը։
Նաև նշվում է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծրագրերը զարգանում են։ Նոր տարում նրանց ֆինանսավորմանը նախատեսվում է հատկացնել 1,5 մլրդ դրամ։
Նաև նախատեսվում է նոր ծրագրի մեկնարկ, որը ուղղված է զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը, որի շրջանակներում կհայտնվեն 20 տուրիստական կլաստեր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան