Զբոսաշրջության ոլորտը փոխվում է

 | 

Անցյալ տարվա վերջին ակտիվորեն քննարկվում էր “Զբոսաշրջության մասին” օրենքի նախագիծը, որը ենթադրում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ եղած պահանջների և մեր երկրում զբոսաշրջիկներին առաջարկվող պայմանների փոփոխություններ։ Նախատեսվում է անցկացնել գիդերի գիտելիքների և հմտությունների ստուգումներ, ինչպես նաև հյուրանոցների և օգտագործվող տրանսպորտի լրացուցիչ ստուգումներ։

Գիդերը պետք է հաստատեն իրենց գիտելիքները պատմության, մշակույթի, հաղորդակցության, ֆիզիկական պատրաստության, ԱԻ-ի դեպքում գործողությունների բնագավառներում, ինչպես նաև օտար լեզուների իմացությունը։ Հյուրանոցների համար բացի ընդհանուր պահանջներից նախատեսվում է մշակել ստուգումների փաթեթ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովման համար։ Տրանսպորտը պետք է լինի հարմարավետ և անվտանգ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև