Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով այս տարվա հունվարից մինչև օգոստոս մեր երկիր են այցելել 1 մլն 590 հազար զբոսաշրջիկներ։ Դա մոտ 25%-ով ավելի է նախակովիդային 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Զբոսաշրջիկների ամենամեծ քանակը գրանցվել է օգոստոսին` 328 հազար մարդ։ Հայաստան ավելի շատ գալիս են 36-ից 63 տարեկան զբոսաշրջիկներ, նրանք կազմում են 47%-ը։
51% (814 հազար մարդ) Հայաստան է եկել Ռուսաստանից, 10% (163 հազար մարդ) Վրաստանից, 6% (96 հազար մարդ) Իրանից, 3% (40 հազարից մի փոքր պակաս) ԱՄՆ-ից, 1% (10-20 հազարի սահմաններում) Հնդկաստանից, Ֆրանսիայից, Բելոռուսից և Չինաստանից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան