Զբոսաշրջիկները շատանում են

 | 

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով այս տարվա նոյեմբերին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը 5 հազարով ավելի է անցյալ տարվա համեմատ և 10 հազարով ավելի է, քան “նախակովիդյան” 2019 թվականին։ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում երկիր ժամանել է 2,2 մլն մարդ, ինչը անցյալ տարվա ցուցանիշից 42 %-ով ավելի է։

Նախկինում նշվում էր, որ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 $։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է իրականացնել տուրիստական ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի մեջ մտնում են 20 տուրիստական կլաստերների ստեղծում և տարածում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև