Զավեն Անդրեասյանը հաղթել է միջազգային շախմատային մրցաշարում

 | 

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հաջող է հանդես եկել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած 16-րդ Միջազգային շախմատային մրցաշարին։ 9 խաղերում նա հավաքել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել ալժիրցի Բիլալ Բիլասենից։ Արդյունքում մեր շախմատիստը հաղթող է դարձել և 5 200 դոլար խրախուսանք է ստացել։

Զավեն Անդրիասյանը ամբողջությամբ տարել է 5 հաղթանակ և 4 պարտիա ոչ ոքի է ավարտել։ Եվս մեկ հայ շախմատիստ Գևորգ Հարությունյանը հավաքել է 6 միավոր և զբաղեցրել 12-րդ տեղը՝ ստանալով 700 դոլար խրախուսանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև