Ընդլայնում ենք համագործակցությունը

 | 

Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև Միջխորհրդարանային համագործակցության հանձնաժողովի 37-րդ նիստին մեր երկրից Իրկուտսկ է մեկնել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցության և ուսումնական կորպորացիայի ընդլայնման հարցերը ինժեներա-տեխնիկական և այլ մասնագիտությունների պատրաստման հարցում։ Նիստի ժամանակ Կոտայքի և Իրկուտսկի մարզերի, Արմավիրի և Իրկուտսկի մարզերի միջև համաձայնագիր է ստորագրվել։

Երկու երկրների խորհրդարանականները արդեն առաջին տարին չէ, որ համագործակցում են, նրանց միջև հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական կապերի վրա։ Ռուս — հայկական ընկերությունների զարգացումը, փոխադարձ առևտրաշրջանառությունը ավելի են հեշտանում, երբ դրանց չեն խանգարում անպետք օրենսդրական արգելքները և սահմանափակումները։ Օրինակ, 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի համեմատ աճել է 83,3%-ով և կազմել 4, 76 մլրդ $, իսկ հայկական տնտեսության մեջ ՌԴ ներդրումները 2,2 մլրդ $-ից ավելի են։

Իր արդյունավետությունը ապացուցել է նաև Հայաստանի Ռազմավարական զարգացման Կենտրոնի ու Նորարությունների և գործարարության Ազգային կենտրոնի և ՄՄԲ Կորպորացիայի համատեղ նախագիծը։ Համագործակցության շրջանակներում կազմակերպվել են համատեղ առցանց պրակտիկումներ Հայաստանի և Ռուսաստանի շուկայի մանր և միջին ձեռնարկատերերի համար։ Իսկ “МСП.РФ” թվային հարթակը հայկական ընկերություններին օգնել է դուրս գալ ռուսական շուկա։

Օրենսդիրների համագործակցությունը թույլ է տալիս հումանիտար ոլորտում կապեր հաստատել՝ իրականացվում է ավելի քան 40 միասնական պետական հումանիտար նախագիծ և գիտության, կրթության ոլորտում ավելի քան 100 համագործակցության տեսակ։ Պլանավորում է նոր դպրոցների կառուցում Հայաստանի քաղաքներում։

Նիստի մասնկիցները քննարկել են նաև Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին։ “Ինչպես մենք հասկանում ենք, Հայաստանը ընդունում է բոլոր գործերի իրավասությունը, որոնք վարում է Հաագայի դատարանը։ Ենթադրում ենք, որ մեր հայ գործընկերների այդ քայլը հակառուսական համատեքստ չունի, այնուամենայնիվ պրակտիկայում հայ-ռուսական հարաբերությունների համար բավարար վնասարար է”,- հայտարարել է միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։

Ռուս գործընկերներին կարելի է հասկանալ՝ նմանատիպ անհեռատես որոշումները կարող են չեղարկել առևտրատնտեսական և հումանիտար ոլորտի համագործակցության հաջողությունները, այդ պատճառով հայկական Կառավարությունը պետք է հաշվի առնի հնարավոր ռիսկերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև