“Խոսրովի անտառ” պետական արգելոցի տեսախցիկների օբյեկտիվներում հայտնվել է գորշ արջերի ընտանիքը։ Տեսանյութում մայր արջը զբոսանքի է դուրս եկել երկու կես տարեկան արջուկների հետ և վայելում է ամառային տաքությունը։ Օգտատերերը սոցցանցերում գնահատել են հետաքրքրաշարժ տեսանյութը և ակտիվորեն կիսվել։
Հայաստանում գորշ արջերը սովորաբար մեկից երեք ձագ են ունենում, դա տեղի է ունենում դեկտեմբերի վերջից մինչև հունվարի սկիզբը ընկած ժամանակահատվածում։ Վերջին անգամ արջը հունվարին էր հայտնվել արգելոցի տեսախցիկներում, և չնայած քնափությանը շատ աշխույժ և ակտիվ էր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան