«Խաղաղության դարաշրջանը» մոտենում է

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց բացահայտ ապակառուցողական քաղաքականությունը՝ երկիրն ավելի ու ավելի նետելով խորը փոսը, որից մեզ համար հետո շատ դժվար կլինի դուրս գալ: Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականությունը որևէ քննադատության չի դիմանում. ակտուալ հարցերից են արցախցիներին չհասնող և տրամադրման ընթացքում կրճատվող վճարումները, տեղահանվածներին բժշկական օգնություն տրամադրելու, դպրոցներով ու բնակարանով ապահովելու հստակ ռազմավարության բացակայությունը:

Օրերս նա որոշեց իր հանդեպ հավատը հիմնովին «թաղել» ու ներքին գործերի նախարարության միջոցով ակտիվացրեց Արցախից տեղահանվածներին ուղղված կոչերը՝ զենքերը հանձնելու վերաբերյալ: Ինչպե՞ս դա հասկանալ: Ի՞նչ հիստերիա է: Փաշինյանը վախենում է իր իսկ պատճառով ընչազուրկ դարձած արցախցիների ապստամբությունի՞ց:

Միևնույն ժամանակ կառավարության անխելահասները առատաձեռն են գտնվել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգգի համերգի հարցում՝ նրան 6մլն. դոլար վճարելով: Ու, իդեպ, համերգի չեղարկման պատճառով այդ գումարը չի վերադարձվի: Մինչդեռ, ըստ փորձագետների հաշվարկների՝ այդ միջոցները կբավարարեին 50 հազար արցախցու համար նորմալ քնելու տեղ կազմակերպելուն: Նիկոլը փող չի խնայում նաև չինովնիկների իր բանակը պահելու համար։ Այդպես, վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կավելանան 11,7 միլիոն դոլարով և կկազմեն 61,3 միլիոն դոլար: Նրանք շարունակում են մեր հաշվին կուշտ ապրել։

Արցախից տեղահանվածներն ու Հայաստանի քաղաքացիներն օրինաչափ հարցեր են տալիս. ո՞ւր են ծախսվում այն գումարները, որոնք հենց հիմա կարող էին օգնել երեխաներին, ծերերին, ինը ամիս պարենային ու մարդասիրական շրջափակման մեջ անցկացրած մարդկանց։ Օրինակ, 20 մլն դոլարով Հայաստանի կառավարությունը դեսպանատան համար մի փոքրիկ շենք է գնում Լոնդոնում։ Երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին Հայաստանին վերջնականապես զրկի ինքնիշխանությունից, այդ շենքում նիստ անող չի  լինի։ Եթե, ​​իհարկե, այդ տունը չմնա հենց Փաշինյանին, ով կկարողանա ապրել Հայաստանի փլուզման գործում իր գործընկեր Իլհամ Ալիևի հարևանությամբ։ Նրան պետք կլինի ինչ-որ տեղ փախչել, երբ նա ավարտի երկրի դահիճի իր առաքելությունը:

Դրա հետ միաժամանակ վարչապետը շարունակում է «խաղաղության դարաշրջան» քարոզել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին հերթական հայտարարություններն անելով: Մինչդեռ, ըստ հարցումների՝ Ադրբեջանի բնակիչների 72,5%-ը կարծում է, որ պետք է շարունակել հայկական տարածքների նվաճումը: Վարչապետը հույս ունի, որ «առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»: Իհարկե՜, այդպե՛ս էլ պետք է: Գժտվել գործընկերների հետ՝ չունենալով որևէ իրական այլընտրանք, ու միևնույն ժամանակ բացել սահմանները թուրքերի համար:


Մոտալուտ «խաղաղության դարաշրջանի» ևս մի նշան է Երասխի մետալուրգիական գործարանի տեղափոխումը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ գործարանն այլ վայրում կկառուցվի: Ու անգամ ամերիկյան դրոշի տեսքով համայիլը չօգնեց:

Ու որպեսզի «խաղաղության» պատկերը միանգամայն պարզ լինի, ուշադրություն դարձնենք, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իր մաշտաբներով աննախադեպ ռազմական խմբավորում են կենտրոնացնում Միջերկրական ծովում: Ակնհայտ է, որ Իրանի, Սիրիայի ու տարածաշրջանում ռուսական խմբավորման դեմ:  Կա՞ մեկն, ով դեռ չի հասկացել, որ Հայաստա՛նն էլ է նույն կաթսայում եփվելու: Պատահական չէ, որ արևմտյան հիմնադրամներն այդքան ներդրում կատարեցին մեր՝ այսպես կոչված, թավշե հեղափոխության գործում: Հենց դրանից հետո ԱՄՆ-ն իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու ՝ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու, Իրանի վրա ճնշում գործադրելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու անսահման հնարավորություններ ստացավ: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական դիմակայությունում Հայաստանն իբրև զինադաշտ են օգտագործում: Համաձայն USAID ամերիկյան հիմնադրամի՝ վերջերս արված զեկույցի՝ 2018 թվականի «հեղափոխությունից» հետո Հայաստանում ծրագրերի իրականացման համար իրենց բյուջեն կրկնապատկվել է և 2023-ին կազմում է 50 մլն դոլար։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը շատ այլ փորձագետների պես կարծում է, որ «իշխանություններն ընտրել են մի տարբերակ, որն իրենց կարծիքով առավել նախընտրելի է Արևմուտքի համար, բայց բաց թողնված հնարավորություններից չօգտվելուց ի վերջո տուժելու է ՀՀ քաղաքացիները»։ Ըստ փորձագետի՝ մեր «դիվանագիտության հանճարները խուսափում են մոսկովյան հարթակում քննարկումներից՝ նախընտրելով արևմտյանները, ապարդյուն փորձելով այնտեղ քաղաքական աջակցություն գտնել: «Ներքին լսարանի համար նա այս ամենը ներկայացնում է իբրև «պատուհան դեպի քաղաքակիրթ աշխարհ», սակայն իրականում դա «պատուհան է դեպի Թուրքիա»։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հարավային Կովկասում Հայաստանի գոյությունը, անգամ եթե այն ղեկավարելու է իրենց նախապայմանները կատարող Նիկոլ Փաշինյանը», — ընդգծում է Մաթևոսյանը:

Գործընկեր-երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի կողմից հարյուրավոր տարիներ են կառուցվել: Այսօր այդ ամենը՝ պայմանավորվածությունները, արտոնությունները, կյանքի և բիզնեսի հնարավորությունները, կանխատեսելի և կայուն ապագան, սրընթաց անկում է ապրում դեպի անդունդը: Որքան մեր երկիրը հեռանում է գործընկերներից, որոնց հետ իսկապես ձեռնտու է համագործակցելն, այնքան ավելի է կորցնում ինքնուրույնությունն ու վասալ կախվածության մեջ ընկնում թուրքերից: Գուցե Փաշինյանին հենց դա՞ է պետք: Պատահական չէ, որ նրան ավելի ու ավելի հաճախ են «Թուրք Նիկոլ» կամ «Թուրքի փալաս» կոչում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև