Հանցավոր սխեման մշակել են Լոռու մարզի երկու բնակիչ։ 53-ամյա կինը տարբեր պատրվակներով նկարել է բարեկամների, ընկերների և ծանոթների անձնագրերը, իսկ նրա հանցակիցը՝ 35-ամյա տղամարդը նրանց անունով առցանց վարկեր է ձևակերպել։ Նրանք հասցրել են ձևակերպել վարկեր 21 քաղաքացու անունով 3, 6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ այդ գործով նախաքննությունը արդեն ավարտվել է և այն մեղադրական եզրակացության հետ դատարան է ուղարկվել։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան