«Հայ Փոստ» ՓԲԸ-ն հրապարակել է զգուշացում խաբեբաների կողմից «Հայ փոստի» անունից իրականացվող գործողությունների մասին։ Անհայտ անձինք այլ երկրներում գրանցված համարներից sms-հաղորդագրություններ են ուղարկում Հայաստանի քաղաքացիներին «Հայ Փոստի» անունից և առաջարկում են վճարել 233, 12 դրամ արժեցող ծանրոցի ուղարկման համար։ Հղումով անցնելուց հետո առաջարկվում է լրացնել անձնական տվյալներ, որոնք հետո հայտնվում են խաբեբաների մոտ։
«Հայ Փոստը» քաղաքացիներին խնդրում է զգույշ լինել, ոչ մի դեպքում չանցնել կասկածելի և չստուգված հղումներով, չտրամադրել անձնական և բանկային քարտի տվյալները։ Օրինապահ մարմինները արդեն տեղյակ են այդ իրավիճակի մասին։
Դուք ստացե՞լ եք նմանատիպ հաղորդագրություններ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան