Վախեցեք ընծաներ բերող դանայացիներից

Անվտանգության ոլորտում Երևանի հետ համագործակցության Արևմուտքի խոստումները ավելի շատ են հակասում իրականությանը

Եթե հավատանք եվրոպական հեռուստատեսությանը և տպագիր ԶԼՄ-ների վերնագրերին, ապա կարող է թվալ, որ Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում անամպ ժամանակներ են։ Իրականում ազդեցության գոտիների և հայ ժողովրդի վրա ազդեցության մեդիական պայքարը հասել է իր գագաթնակետին։Ամեն ինչը Օրուելի ոճով է՝ պատերազմը խաղաղություն է, արգելքները՝ ազատություն։ Գլխավոր նպատակը Հայաստանը մաքսիմալ թուլացնելը ու Հայաստանի էլիտային արևելյան կառավարիչներին վերաենթարկեցնելն է։

Արցախի շուրջ իրավիճակը հատկանշական օրինակ է այն բանի, թե ինչպես է Արևմուտքը առողջ բանականության և հասարակ հայերի դեմ  օգտագործում իր տեղեկատվական և քաղաքական ուժը, շարքային քաղաքացիները տեղի ունեցող իրադարձությունները անվանում են «Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման վաշինգտոնյան պլան»։ Այն միտքը, որ  բացառապես Արևմուտքը կապահովի Հայաստանի անկախությունը ինքնին պարադոքսալ է։ Եվ Եվրոմիության դիտորդներին Երևանի կողմից հակամարտության գոտում ներգրավելու մասին որոշումը միամիտ հանդիսատեսի համար նախատեսված խեղկատակություն է։

Իրականում Արևմուտքը հաստատաբար գրավել է Բաքվի և Անկարայի կողմը։ Իսկ Երևանը բացառապես  դիտարկվում է որպես խաղաղ համաձայնագրի մասնակից, որում ադրբեջանական ղեկավարության խոսքով Արցախի հայերի հարցի համար տեղ չի գտնվի։ Իզուր չէ, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հայկական կոչերի ֆոնին հյուսիս-ամերիկյան գործընկերները ցուցադրաբար Նիագարայի ջրվեժը ներկեցին Ադրբեջանի դրոշի գույներով՝ դրանով իսկ շնորհավորելով Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ընտրովի խլություն

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես են աշխատում Եվրամիության դիտորդները։ ԵԱՀԿ երկար տարիների մոնիթորինգի ընթացքում, օրինակ Դոնբասում, Բրյուսելի ներկայացուցիչները մեծ դժվարությամբ և հաճախ հասարակական աղմուկից հետո էին միայն արձանագրում խաղաղ բնակիչների դեմ ուղղված ուկրաինական բանակի հարվածները։ Դրա փոխարեն ԼԴԺՀ –ի յուրաքանչյուր պատասխան հարվածը խստորեն արձանագրվում էր հաշվետվության մեջ։ 

Մյուս հատկանշական օրինակը Վրաստանն է։ ԵՄ-ի դիտորդները այնտեղ են արդեն 14 տարի, «իրագործում են Աբխազիայի և Հարավին Օսեթիայի սահմանների շուրջօրյա վերահսկում»։

Իրավիճակի կայունացման մեջ իրենց ներդրումը նրանք  պաշտոնապես համարում են դիտորդների առկայության փաստը, որոնք, ի դեպ, ոչ մի կերպ չեն հաղորդակցվում աբխազական և հարավօսեթական իշխանությունների հետ։ Իրենց բարձր մասնագիտական նշաձողը այդ մասնագետները կպահեն նաև Ադրբեջանի հետ սահմանային հայկական շրջաններում․Բրյուսելի համար հաշվատվեթյուններ կուղարկեն և կյուրացնեն բյուջեն, դրանից ոչ ավել։ Ընդ որում, բյուջեի հետ կապված ևս հարցեր կան՝ որոշ փորձագետներ կարծում են, որ Բրյուսելից եկած հյուրերը իրենց գործունեությունը ծավալելու են հայկական կողմի հաշվին։

Այդ ֆոնին առավել ծիծաղելի են հնչում հռետորաբանության մեղմացման մասին երկու կողմերին ուղղված Եվրոմիության կոչերը։ Բանն այն է, որ դիտորդները բոլորովին այլ խնդիր ունեն։

 «Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակաուղված պատրաստվում է Արցախից ռուսներին դուրս մղել, դրան զուգահեռ հայաթափել Արցախը և իրավիճակի կտրուկ էսկալացիա սկսել Հայաստանի սահմաններին՝ փորձ անելով օկուպացնել նրա շրջանները ցամաքային սահման՝ Նախիջևան-Սյունիք-Քարվաճառ դուրս գալու նպատակով»,- համոզված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանը։

Արևմուտքին ուղղակի անհրաժեշտ է թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Բացառապես այդ երկու երկրների համար է կարևոր աշխարհաքաղաղաքական հանգստությունը Անդրկովկասում։ Մնացած բոլոր խոշոր խաղացողները Անդրկովկասի վերափոխումից միայն շահում են։ Դժբախտաբար, հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչները համառորեն ջանում են դա չնկատել։

Հայաստանը դուրս է մնում սխեմայից

Հայաստանի հետ Արևմուտքի բանավոր համերաշխությունը զուրկ է անգամ գործնական հարթություն դուրս գալու հնարավորությունից։ Որքան էլ Բրյուսելը և Վաշինգտոնը չեն փորձում վատ խաղի դեպքում դեմքի լավ արտահայտություն ընդունել, Բաքվի վրա խաղադրույք անելով՝ Երևանի զարգացման տարբերակներ նրանք չեն թողնում։ 

Հատկանշական օրինակ է Եվրոպայի կողմից ադրբեջանական գազի գնումը։Միայն 2022 թվականի 10 ամիսների ընթացքում կապույտ վառելիքի ներկրումը կասպյան նավահանգիստներից ավելացել է 17 %-ով, մինչև 18 մլրդ խորանարդ մետր։ Այդ ծավալի կեսից ավելին ԵՄ է մատակարարվել։ Հայտնի են նաև այդ թվերը 2027 թվականին մինչև 20 մլրդ-ի հասցնելու պլանները։            Այդպես Ադրբեջանին, որի մեջքին կանգնած է Թուրքիան, օգնում են դառնալ անդրկովկասյան Քաթար, որը վերջնականապես կդադարի Հայաստանին դիտարկել որպես աշխարհաքաղաքական կամ ռազմական հակառակորդ։ ԱՄՆ –ն ևս պատրաստ է Բաքվի հետ տասնյակ նոր համաձայնագրեր ստորագրել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։

Աջակցություն է սպասվում նաև ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետը արդեն հանդիպել է ԱՄՆ ռազմական ատաշեի հետ և ստացել իր արցախյան գործողությունների աջակցությունը։ Ադրբեջանը հասցրել է իր մասին հիշեցնել նաև ՆԱՏՕ-ում՝ ստանալով Իրանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու աջակցություն (չնայած Թեհրանը միշտ հայտարարում է  միայն իր ազգային անվտանգության դեմ ուղղված վտանգներին արձագանքելու վճռականության մասին, որևէ զավթողական պլաններ Իրանի իշխանությունները չեն բարձրաձայնել)։

Դրան զուգահեռ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Հայաստանին կոչ է արել «պահպանել Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների դինամիկան» և, իհարկե, պատրաստակամություն է հայտնել օգնել այդ բարդ հարցում։

Պաշտոնական հռետորաբանությունը, իհարկե, մնում է մաքսիմալ չեզոք․ Վաշինգտոնը Հայաստանին բացահայտ չի պարտադրում թե ինչպես պետք է հպատակվել Ադրբեջանին։ Նմանատիպ քաղաքականություն են վարում նաև Ուկրաինայի նկատմամբ՝ շարունակում են մատակարարել միլիարդավոր դոլարների ռազմամթերք «հանուն խաղաղության»։

Խաղաղապահական երաշխիքներ

Նոյեմբերի 23-ին Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց ՀԱՊԿ-ի նիստին։ Ռուսաստանի նախագահի Հայաստան այցը արևելյան գործընկերները և դրանց հետ փոխկապակցված հասարակական կազմակերպությունները ուղեկցեցին ռուսատյաց ակցիայի նկարով, որտեղ ուկրաինական դրոշներով և հակառուսական կոչերով հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ։ Սակայն դա չանդրադարձավ օրակարգի վրա։ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ խաղաղապահի լրիվ իրավունքներ ունի։ Եվ դա հաստատեց հասարակության մյուս մասը, որը ռուսական առաջնորդին դիմավորեց «Բարի գալուստ» և «Միասին» պաստառներով, ինչպես նաև հայկական և ռուսական դրոշներով։ Եվ այստեղ հասարակության երկու մասերի միջև եղած տարբերության գլխավոր էությունն է՝ եթե առաջին խումբը հիմք է ընդունում բոլորովին այլ երկրի (Ուկրաինա) շահերը, և թափահարում է այդ երկրի դրոշը, ապա երկրորդ խմբի համար կարևոր է իրենց հայրենիքը և հարաբերությունները այն դաշնակցի հետ, որը քիչ է խոսում, բայց շատ բան է անում։

 «Պուտինի և Փաշինյանի հանդիպումը պետք է ապացուցելու համար, որ Ռուսաստանը դեռ այնտեղ է և հանդիսանում է այն գործոնը, որը կարելի է անվանել խաղաղապահական։ Դա առաջինը։ Երկրորդը՝ պետք է ետ շահել այն միավորները, որոնք Հայաստանը ստանում է ֆրանսիացիների հետ, ընդհանրապես Արևմուտքի հետ շփումից։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ գլխավոր նպատակը Հայաստանը պահպանելն է»,- գագաթնաժողովին այսպիսի գնահատական է տվել ՌԳԱ-ի Պրիմակովի անվան ՀՏՄՀԻ-ի գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն։

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի կարևոր հարցերից մեկը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումն էր և Հայաստանին օգնություն ցույց տալու միասնական միջոցառումների քննարկումը։

 «Արևմուտքին, ընդհակառակը, հակամարտություն է պետք, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը նվազի։ Դրա համար այն օգտագործում է Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ուկրաինան, Աֆղանստանը։ Այս տեղերում կարելի է սրացումներ հրահրել և Ռուսաստանի ռեսուրսները սպառել։ Այս մարտավարությունը արդեն վաղուց չի փոխվում և ուժեղացավ այն բանից հետո, երբ Մոսկվան փորձեց վերականգնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում»,- կարծում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև