Տուրիստական ուղին կանցնի ամբողջ Հայաստանով

 | 

Հայաստանի Էկոնոմիայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում պատմել են նոր 954 կիլոմետրանոց ազգային ուղու նախագծման մասին։ Նախատեսվում է, որ հետիոտն ճանապարհը կանցնի ամբողջ երկրում 108 գյուղերի միջով։ Դա թույլ կտա արշավներ նախընտրող զբոսաշրջիկներին յուրօրինակ տպավորություններ ստանալ և նորովի բացահայտել Հայաստանը։

Նախագիծը նախատեսում է տնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացում։ Յուրօրինակ օբյեկտը պետք է ներգրավի մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, որոնց կառաջարկվի տեղեկատվություն այդ ճանապարհին գտնվող 215 հյուրանոցների մասին։

Նշվում է, որ այժմ Հայաստանը ներկայացված է միջազգային զբոսաշրջային քարտեզին հետևյալ ուղղություններով՝ բնական, արկածային, մշակութային և գաստրոնամիական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև