Անցյալ տարին ավարտվեց Հայաստանի Խորհրդարանի կողմից ՏՏ ոլորտի համար 2015 թվականից գործող արտոնությունների երկարացման մասին որոշման ընդունմամբ. եկամտահարկի իջեցված տոկոսադրույք մինչև 10% և ազատում մնացած այլ հարկային վճարումներից։ Այս տարիների ընթացքում արտոնություններից օգտվել են ավելի քան 2300 ստարտափներ։
Անցյալ տարի ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կազմել է ՀՆԱ-ի 7%-ը։ Նշվում է, որ խոսքը ավելի քան 1,6 մլրդ $ գումարի մասին է։ Մեր երկրում այդ ոլորտում այժմ աշխատում է ավելի քան 50 հազար մարդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան