Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է երկրում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը: Մասնագետները նշում են, որ 2022 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած՝ մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը չի պահպանվում, այդ իսկ պատճառով պատրաստվում է նոր նախագիծ:
Նաև բացահայտվել է, որ մեկուկես տարի առաջ սահմանված արգելքը չի նպաստել երկրի բնակչության բնապահպանական պատասխանատվության դաստիարակմանը: Ինչպես նախկինում՝ բնակիչների ընտրությունը դեռևս թղթե կամ կտորե տոպրակների օգտին չէ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան