Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ անցյալ ամիս տնտեսվարողների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր խախտումներ 273 հազար $ ընդհանուր գումարով։ Ամենաշատ խախտումները (32) գրանցվել են հաշվարկային փաստաթղթերի ձևակերպման մեջ, դրանց տուգանքը կազմում է մոտ 21,5 մլն դրամ։
Ինչպես նաև գերատեսչությունը գրանցել է ձեռներեցության 15 անօրինական դեպք 17,4 մլն դրամ ընդհանուր շահույթով, տուգանքի չափը կազմել է 11,5 մլն դրամ։ 5 դեպքում տնտեսվարողները չեն ունեցել լիցենզիա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան