Սահմանամերձ այն գյուղերի բնակիչները, որոնք Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, պատրաստվում է հանձնել Ադրբեջանին խախտելով սահմանադրությունը, անմիջականորեն դիմել են Հայաստանի վարչապետին։ Եթե Նիկոլն այդ հողերը Բաքվի վերահսկողությանը հանձնի, տավուշցիների կյանքին վտանգ է սպառնում։
Ոսկեպարի 70-ամյա բնակիչ Արթուր Ստեփանյանը Փաշինյանին առաջարկել է իր տուն տեղափոխվել. եթե գյուղը հանձնեն, շինությունը թշնամուց մի քանի մետրի վրա կհայտնվի: Ստեփանյանը կարծում է, որ չնայած Նիկոլի սպառնալիքներին՝ խնդիրը կարելի է այլ՝ ո՛չ ռազմական ճանապարհով լուծել:
«Որ ասում են այլընտրանք չկա. խի՞ չկա, լա՜վ էլ կա: Վերցված գյուղ ա. տալի՞ս ես իրան, ինչքա՜ն տերիտորիա ունես՝ հեկտարներո՜վ, քառակուսի կիլոմետրերո՜վ ինչքա՛ն շատ ունես նրա ձեռին: Փոխանակի՛: Տվել ես, դե հետ վերցրու, փոխանակի: Ասում ես (Փաշինյանը՝ խմբ.)՝ փոխանակել չե՛մ կարող, հետ վերցնել չե՛մ կարող: Բա էլ ո՞ւր ես նստել: Հանդիպմանն ամեն ձևի էլ ասացի էդ տարբերակը, ասաց կմտածեմ, կգամ կպատասխանեմ… Գնաց ու գնաց: Հնարավոր ա, որ չի էլ գալու, մենք իզուր էլ սպասում ենք Մենք պիտի մեզ համար մենք մտածենք»,- ասում է Ոսկեպարի բնակիչը:
Կիրանցի բնակիչները չեն վախենում Փաշինյանի սպառնալիքներից
Կիրանցի բնակիչները պահանջում են չվախեցնել իրենց պատերազմով: Այդպես են նրանք արձագանքում Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստան պարզապես պետք է չորս գյուղ հանձնի Ադրբեջանին:
Բայց հասարակ տավուշցիներին չես խաբի: Եթե նրանց կողքին գտնվող Խեյրիմլի գյուղն անցնի Ադրբեջանին, ապա իրենց Կիրանցը հարվածի տակ կհայտնվի: Գյուղի բնակիչ Մհեր Սիմոնյանն ասում է, որ այդ դեպքում մարդիկ չեն կարողանա սովորական ճանապարհով հասնել Իջևան. նրանք ստիպված կլինեն գրունտային ճանապարհով՝ անտառի միջով գնալ:
«Ոնց եղել ա սահմանը, նենց էլ պիտի մնա, ոչ մեկը մեր փոխարեն էդ հարցերը չպիտի լուծեն: 800 հեկտար հող ունենք մինչև Ջողազի պլատինի էն կողմը՝ մինչև Սբ Սարգիս, Կոթիի սահմանը: Թող վազվրատ անեն, մենք էլ էս իրանց տանք, իսկ եթե չէ, թող ոնց կա, էնենց էլ մնա: Էլ մուտիլովկա չանեն՝ պատերազմ ա լինելու: Պատերազմով թող չվախացնեն: Էս գյուղը հերոս գյուղ ա, ստեղ չպիտի մտնի ադրբեջանցի», — պատմել է Մհեր Սիմոնյանն Alpha News-ի հետ զրույցում:
Տավուշցիները պատրաստ են պայքարել իրենց գյուղի համար
Այն չորս գյուղերի բնակիչները, որոնք Փաշինյանն ուզում է Ադրբեջանին հանձնել, չեն հասկանում, թե իրենք ինչո՛ւ պիտի առանց պայքարի հանձնեն իրենց տներն ու հայրենիքը:
Բաղանիս գյուղից երեք թոռնիկների տատիկ Սուսաննա Բեգլարյանն ասում է, որ ինքն էլ կկռվի, եթե դրա կարիքը լինի:
«Ես պատրաստ եմ գնամ, որ իմ էս քյոռփա երեխեքը չգնան թուրքի լծի տակ: Անհնար է թուրքի հետ հարևանություն անեմ: Հնարավոր չէ, որ թուրքին բերես քո արյունով վերցրած հողին: Մեկը ես չեմ տա, ես ինքս դուրս կգամ կռվի, ես չեմ վախենում: Էդ Փաշինյանը որ մեծ-մեծ խոսում է, խի՞ չէր գալիս մի անգամ ինքը դուրս գար, գիշերվա էդ կրակոցները, որ մենք լսում ենք, լսեր»,- հարցնում է նա:
Սուսաննա Բեգլարյանը հիշում է, որ 90-ականներին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ, Բաղանիսում 8 մարդ զոհվեց: Այն ժամանակ բնակիչները պաշտպանեցին գյուղն իրենց կյանքի գնով, ու այսօր նրանք տարակուսում են, թե ինչո՞ւ պիտի ի շահ Փաշինյանի հրաժարվեն իրենց հողերից:
«Թող Փաշինյանը մեզ մոտ՝ Ոսկեպար տեղափոխվի»
Ոսկեպարի բնակիչ Անահիտ Ալավերդյանը Alpha News-ի հետ զրույցում Փաշինյանին ընտանիքի հետ իր տանն ապրելու է հրավիրել:
Անահիտի ամուսինը զոհվել է 1993 թվականին՝ ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ, և կինը միայնակ է մեծացրել չորս երեխայի: Իսկ այսօր խոստովանում է, որ այս տարի Փաշինյանի գյուղ այցելությունից հետո՝ ամուսնու մահից 31 տարի անց, ապրում է իր կյանքի ամենադժվար ժամանաշրջանը:
«Ես չորս հատ անչափահաս ըրեխա եմ պահել, բայց կռիվ չի եղել: Կրակել էլ են, բայց ապրել ենք: Ես տուն եմ դրել, ապրուստ եմ ստեղծել, հիմի որ թուրքը գա վերևը նստի, ես իմ ըրեխեքին ո՞նց պահեմ: Ես կարըմ չեմ եզրահանգման գամ: Բաղը գնամ, բաղից ինձ մեռած տին բերիլ: Թող ինքը (Փաշինյանը՝ խմբ.) գա, իրա կնգանը բերի, ըրեխանցը բերի, իմ տանն ապրի: Ես իմ տունը իրան եմ տալիս, որ գա ինքը ըստի ապրի, ես էլ իմ ըրեխանց հետ գնամ իրա տանն ապրեմ: Քանի՞ օր կապրի իմ տեղը ըստի: Թե ինքը կապրի, ես էլ կապրեմ թուրքի հետ: Ցուցակ են տվել, որ գան թուրքերը՝ նրանց հետ հաշվեհարդար տենան: Ըստեղ ապրելը էլ ոնց կլինի: Եթե Ոսկեպարը տվեց, մի երկու ժամից Կիրովական ա, Լեննական ա, Էրևան ա, թուրքը կանգ չի առնում»,- ասում է Անահիտ Ալավերդյանը:
Փաշինյանի քաղաքականությունը բերում է նրան, որ այսօր հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն հարակից տարածքների, այլև ամբողջ երկրի բնակիչները։ Ոսկեպարում վստահ են, որ խոսքը ոչ թե ռազմական գործողություններից խուսափելու ցանկության մասին է, այլ՝ առանց պատերազմի Հայաստանը հանձնելու:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան