Ամփոփելով անցյալ ձմեռվա արդյունքները, Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության “Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի” տնօրեն Լևոն Ազիզյանը այն անվանեց վերջին 57 տարիների ամենատաք ձմեռը։ Նոր սկսված ապրիլին էլ նորմայից 2-3 աստիճանով բարձր ջերմաստիճան կլինի, առանց անոմալ տեղումների։ Իսկ ինչո՞վ է ձեզ համար հիշվել անցյալ ձմեռը։
Մասնագետները նշում են, որ ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից 4 աստիճանով բարձր է եղել, իսկ մարտին 1,5-2 աստիճանով։ Այդ տենդենցը կշարունակվի նաև ապրիլին։ Դրա հետ մեկտեղ տեղումների քանակը կհամապատասխանի նորմային։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան