Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղում 17-րդ դարի մատուռի վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին։ Կբարեկարգվի նաև մատուռին հարող տարածքը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն արդեն այս տարի։
Համլետավան գյուղի մատուռը կառուցված է բազիլիկի տեսքով և այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում։ Անցյալ տարի պատմամշակութային թանգարան — հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման Ծառայությունը իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ վերականգնման մեկնարկի համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան