Սյունիքում ակտիվորեն իրականացվում են մարդասիրական նախագծեր և զարգանում է միջազգային գործընկերությունը

Եղբայրական կապեր կհաստատվեն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքների միջև

Հայկական Սյունիքի և Ռուսաստանի միջև բարի ավանդույթները շարունակվում են՝ Մեղրին կդառնա Ուրալի Ուրայա քաղաքի եղբայրական քաղաքը, իսկ Լենինգրադի մարզի Սեստրորեցկ քաղաքը՝ Գորիսի։ Այդ մտադրությունների մասին համապատասխան արձանագրությունը ստորագրել են ռուսական պատվիրակության ներկայացուցիչները և հայկական համայնքների ղեկավարները։ Հայկական կողմից Մեղրին ներկայացնում էր քաղաքապետ Բագրատ Զաքարյանը, Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, ռուսական կողմից՝ Ուրայի ղեկավար Տիմուր Զակիրզյանովը և Սեստրորեցկի տեղական խորհրդի նախագահ Անդրեյ Իվանովը։

Քաղաքների եղբայրությունը ոչ միայն ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունն ու փոխօգնությունը, այլ նաև թույլ է տալիս քաղաքներին ակտիվորեն փորձով փոխանակվել, կիսվել հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման առաջատար մշակումներով, բարելավել քաղաքացիների կյանքը և տարբեր ոլորտներում իրականացնել փոխշահավետ նախագծեր։

Կապանում, Քաջարանում և Մեղրիում նոր բժշկական կենտրոններ են հայտնվել

Ռուսական պատվիրակության Սյունիք այցի շրջանակներում Կապանի, Քաջարանի և Մեղրիի երեք հիվանդանոցներին փոխանցվել են բժշկական ախտորոշիչ “Թվային առողջական կետ” համալիրներ։ Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել “Ժառանգություն և առաջխաղացում” ֆոնդը, օգնել են այն իրականացնել ռուսական բիզնեսի ներկայացուցիչները և Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան։ Սարքավորումները կօգնեն առանձին բնակավայրերի բնակիչներին հեռավար փոխանցել բժշկական հետազոտությունների արդյունքները և ստանալ որակավորված օգնություն առանց իրենց բնակավայրից հեռանալու։

Այդ բարեկամական քայլը դարձել է Սյունիքի մարզի և ռուսական տարածաշրջանների երկարամյա համագործակցության շարունակությունը։ Վերջին տարիներին ռուս ձեռնարկատերերը և հասարակական գործիչները օգնում են տարածաշրջանում բացել մանկական ուսումնական հաստատություններ, թարմացնել սարքավորումները դպրոցներում և հիվանդանոցներում, զարգացնել երկու երկրների միջև մշակութային փոխանկության հնարավորությունները։

Ընդհանուր հաղթանակի սուրբ հիշողությունը մեզնից յուրաքանչյուրում է

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդին հարգանքի տուրք մատուցելով՝ ռուսական պատվիրակությունը ծաղիկներ է դրել Խորհրդային միության հերոս, Սյունիքի Ցավ գյուղի բնակիչ Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ։ Նա հայտնի է այն բանով, որ իր մարմնով փակել է թշնամու ճամապարհը՝ հնարավորություն տալով ստորաբաժանմանը կատարեծ մարտական առաջադրանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև