Սխալ խաղադրույք

Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի տեղակալ Լեո Դոքերթին Ադրբեջանին բացահայտ անվանեց Եվրոպայում խաղաղության և անվտանգության երաշխավոր ու վստահեցրել, որ հպարտանում է Լոնդոնի և Բաքվի բարեկամությամբ: Հետաքրքիր խոստովանություն մի երկրի ներկայացուցչի կողմից, որը բոլորովին վերջերս մեզ հավաստիացրեց անկեղծ բարեկամությունը: Ի՞նչ կպատասխանի սրան Արարատ Միրզոյանը։

Որոշ ժամանակ առաջ մեր արտգործնախարարը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը, որի կառուցումը մեր երկրին արժեցել է 20 մլն ֆունտ ստերլինգ: Այդ ժամանակ Միրզոյանը վերամբարձ ելույթ ունեցավ և շքեղ առանձնատունը երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության փարոս անվանեց։ Թա՜նկ բարեկամություն է ստացվում:

Բառացիորեն մեկ շաբաթ առաջ նախարարը նաև ներկա է գտնվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության նիստին: Կողմերը երդվել են հավատարիմ բարեկամության մեջ և ծրագրել են հարաբերությունների խորացման հիմքեր դնել։

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի դիրքորոշումը չպիտի որևէ մեկին զարմացնի։ Ադրբեջանը գազի կարևոր մատակարար է դեպի եվրոպական երկրներ, և անգամ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ նրա հետ ջերմ հարաբերություններ պահպանելը շատ ձեռնտու է Եվրոպային: Դա ևս Դոքերթին հիշատակել է Իլհամ Ալիևի մոտ ընդունելության ժամանակ իր ելույթում:

Ի՞նչ կբերի Հայաստանին Մեծ Բրիտանիայի հետ բարեկամությունը: Փորձագետները վստահ են՝ ո՛չ մի լավ բան։ «Հայաստանը Միացյալ Թագավորության հետ ո՛չ մի ընդհանուր շահ չունի, Իսկ Մեծ Բրիտանիայի շահերը մեր տարածաշրջանում ակնհայտորեն կապված են տրանսպորտային եւ էներգետիկ ուղիների հետ», — հայտարարել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

Գուցե, Հայաստանը հաղորդակցության սխալ հարթակնե՞ր է ընտրում կամ թե՞՝ սխալ գործընկերներ։ Բայց, պարզվում է՝ դա երկրի գործող ղեկավարության գիտակցված ընտրությունն է։ Նիկոլ Փաշինյանն անտեսում է հետխորհրդային տարածքի երկրների մասնակցությամբ բոլոր հանդիպումները՝ որպես դաշնակիցներ ընտրելով այն պետություններին, որոնք պատրաստ են մոռանալ Հայաստանի հետ բարեկամության մասին, հենց հորիզոնում հայտնվեն ավելի շահավետ տարբերակներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև