Սուր շնչառական վարակիչ հիվանդությունները արագ տարածվում են

 | 

Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի մասնագետները ահազանգում են, որ ձմեռը սկսվել է սուր շնչառական վարակիչ հիվանդությունների և թոքաբորբի տարածման հետ կապված դժվար իրավիճակով։ Հիվանդներին հոսպիտալացնում են վերակենդանացման բաժանմունք շնչառական օրգանների հիվանդություններով։

Բժիշկները հայտնում են, որ երկրում հայտնաբերվել են А տեսակի գրիպի H3N2 տիպի հարուցիչներ, ինչպես նաև В տիպի գրիպ։ Մասնագետները պնդում են, որ հիվանդներին պետք է մեկուսացնել, ինչպես նաև խորհուրդ են տալիս սեզոնային գրիպի դեմ պատվաստվել։ Դա կարելի է անել ամբուլատորիա կամ պոլիկլինիկա դիմելով։ Նաև Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է օմիկրոնի նոր Pirola տարբերակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև