Գյումրիից սպորտային-պարահանդեսային պարերի թիմը հաղթեց Համահայկական VIII խաղերում: Նրա ակտիվում 28 մեդալ է՝ 15 ոսկե, 8 արծաթե ու 5 բրոնզե: Սպորտային-պարահանդեսային պարերի մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրեց Երևանի թիմը (13 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ), երրորդը՝ Թեհրանի թիմը (3 ոսկե, 7 արծաթե, 6 բրոնզե մեդալ), չորրորդն Էջմիածնի թիմն է (2 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ):
VIII Համահայկական խաղերին մասնակցում է 181 քաղաքից ու 41 երկրից ավելի քան 7000 մարզիկ: Մրցումներն անցկացվում են 19 մրցաձևում. թեթև աթլետիկա, բադմինտոն, արմրեսթլինգ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, կանանց մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ: Այս մրցաձևերում ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 107 հավաքածու:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան