Հայաստանը առաջին անգամ հաղթել է գրեփլինգի աշխարհի առաջնությանը։ Աշխարհի չեմպիոն է դարձել հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը, ով Վարշավայում U20 տարիքային խմբում Gi ֆորմատում ոսկե մեդալ է նվաճել։ Ինչպես նաև առաջնությանը Հովհաննես Հովհաննիսյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ Տիգրան Ղազախյանը` բրոնզե։
Այս տարվա փետրվարին Սպարտակ Միքայելյանը Բիշկեկում կայացած խառը ոճի մարտարվեստի (MMA) IMMAF World Championship-ում մեծահասակների և երիտասարդների շրջանում փոխչեմպիոն է դարձել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան