Վիլնյուսում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ վերջին շաբաթների գլխավոր դիվանագիտական ինտրիգը: Ուկրաինայի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով դաշինքի անդամներին պարտադրում էր հստակ ու աներկբա հայտարարել, թե վերջապես ե՛րբ երկիրը կդառնա ռազմաքաղաքական դաշինքի լիարժեք անդամ: Բայց ժամկետների մասին այդքան սպասված հայտարարության փոխարեն գագաթնաժողովի ընթացքում հայտնեցին Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու տիպային գործընթացի չեղարկման մասին: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կրկին դյութեցին հեռանկարներով, բայց ոչ մի երաշխիք չտվեցին:
Դաշինքի հետ ավելին քան 10 տարվա սիրախաղն Ուկրաինային բերեց ցավալի հետևանքների՝ ոչնչացված բանակ ու արդյունաբերություն, բնակիչներ, որոնք անվտանգ անկյունի փնտրտուքով զանգվածաբար լքում են երկիրը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն օգնում են Ուկրաինային ճիշտ ա՛յն ծավալով, որն անհրաժեշտ են համարում իրենց գլխավոր թշնամու՝ Ռուսաստանի հետ պայքարում: Ո՛չ դաշինք ու ո՛չ էլ Եվրամիություն մուտքն Ուկրաինային «չի սպառնում», չէ՞ որ այդ դեպքում բոլոր երկրները ստիպված կլինեն պատերազմ հրահրել Ռուսաստանի հետ, իսկ դաշինքի անդամներից ոչ մեկը դա անել չի ուզում:
Նույնպիսի բարդ ճանապարհ է անցել Մոլդովան: Արդեն ավելին քան 30 տարի է, ինչ ՆԱՏՕ-ն հայտարարում է երկրի տարածքային ամբողջականության ու իրենց աջակցության մասին, բայց իրավիճակը մնում է անփոփոխ: Նույն կերպ դաշինքը կգործի հետխորհրդային յուրաքանչյուր երկրի հետ: Այդ իսկ պատճառով ո՛չ Հայաստանն ու ո՛չ էլ Վրաստանը չպիտի որևէ ակնկալիք ունենան Արևմուտքից:
Իսկ ո՞նց են մեր արևելյան հարևանի գործերը: ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ «զինում է» Ադրբեջանին գիտելիքներով: Այն մշտապես մասնակցում է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքվին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի (դաշինքի անդամ) հետ համատեղ զորավարժություններին: Ու ՆԱՏՕ-ում ոչ ոք չի զսպել այդ երկրին: Ընդհակառակը՝ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի Հրամանատարության շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օգուզը գոհ է Ադրբեջանի հետ դաշինքի համագործակցությունից:
Միևնույն ժամանակ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների կողմից ոչ մի օգնություն չի ստացել՝ բացառությամբ բարոյականի: Այս տարածաշրջանում Արևմուտքի երկրների առաջնահերթությունները վաղուց սահմանված են: Հենց դաշինքին անհրաժեշտ լինի Հարավային Կովկասում թեժ կետ հրահրել, նրանք Ադրբեջանին զենքով կապահովեն: Իսկ դա Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում: Անգամ Ֆրանսիան, որի նախագահ Մակրոնը հայտարարում է իր միանշանակ հայամետ դիրքորոշման մասին, դժվար թե դեմ գնա դաշնակիցներին:
Այդ իսկ պատճառով Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարող է օգնություն ու Ադրբեջանի վրա ազդեցություն ակնկալել ՆԱՏՕ-ից ու Եվրամիությունից որքա՜ն ցանկանա, բայց պետք է անընդհատ աչքի առաջ ունենա Ուկրաինայի օրինակը: Նախկին Խորհրդային Միության երբեմնի ամենահարուստ հանրապետություններից մեկը դաշինքի ու ԵՄ հետ սիրախաղի պատճառով այսօր փլատակված է: Արևմտյան քարոզչությամբ թունավորված նրա բնակիչներն էլ դարձել են իրավիճակի գերի: Բայց արդեն ոչ ոք չի ծրագրում փրկել Ուկրաինան, որը պատրաստվում է պատերազմել մինչև վերջին զինվորը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան