Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության կենսաբանական ռեսուրսների կառավարման դեպարտամենտում հայտնել են, որ Սևանա լճում սիգի արդյունաբերական որսի արգելքը երկարաձգվել է մինչև մարտի 1-ը ձկան ակտիվ ձվադրման շրջանի հետ կապված։ Դրա հետ մեկտեղ որսի առավելագույն քանակը մարտից մինչև սեպտեմբեր կկազմի 255 տոննա անցյալ տարվա 300 տոննայի փոխարեն։
Նշվում է, որ սիգի սիրողական որսը ամբողջությամբ արգելված է հատուկ թույլտվության բացակայության դեպքում։ Չի թույլատրվում նաև խեցգետնի որսը։
Սիգի որսը կթույլատրվի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Մնացած ժամանակ Սևանա լճում թույլատրվում է իշխանի, այդ թվում նաև խայտաբղետ, տառեխիկի, կարմրակնի, հայկական բեղլուի, ծածանի, ճանառի, բրամի և հաշամի որսը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան