Հայաստանում ավարտվել է երկրի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչում են նվաճել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։ Հովհաննիսյանը 9 հնարավորից հավաքել է 6 միավոր, Գաբոյանը 7,5։ Շնորհավորու՜մ ենք հաղթողներին։
Տղամարդկանց շրջանում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը և Զավեն Անդրեասյանը, ովքեր հավաքել են 5,5 միավոր։ Կանանց շրջանում երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիամ Ավետիսյանը 7 միավորով, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Մելինե Գասպարյանին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան