Շուռնուխում նոր թաղամասի կառուցումը արդեն տարիներ է ձգվում

 | 

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում նոր 13 շենքերի շինարարությունը արդեն երեք տարի է չի ավարտվել։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Շուռնուխ և շփվել կառուցապատողի ներկայացուցչի հետ։ Իր սոցիալական ցանցի էջում Փաշինյանը գրել է, որ այժմ իրականացվել է աշխատանքների 80%-ը և մոտ ժամանակներս դրանք կավարտվեն։

Նոր շենքերի կառուցման անհրաժեշտություն առաջացավ հին շենքերը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ին հանձնելուց հետո։
Շուռնուխում վարչապետը նաև ծանոթացել է Տանձավեր — Շուռնուխ վերանորոգված ճանապարհի վիճակի հետ։ Այն գյուղը կապում է արտաքին աշխարհի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև