Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է երկրի բոլոր մարզերում մինչ ամսվա վերջ ջերմաստիճանի բարձրացման մասին: Հուլիսի վերջին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 6-8 աստիճանով ու կմոտենա +40 աստիճանին: Միևնույն ժամանակ, երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպ ու քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օթերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ՝ քամու հավանական ուժգնացմամբ, և օդի ջերմաստիճանը՝ մինչև +36 աստիճան:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան