Այսօր մեր ժողովուրդը նշում է Սուրբ Ծնունդը։ Քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկի նախօրեին տեղի ունեցավ Ճրագալույցի պատարագը, հավատացյալ ժողովուրդը եկեղեցիներում մոմեր վառեց, ինչպես նաև բնակարանը օրհնելու և տոնը սկսելու համար դրանք տուն բերեց։
Մեր երկիրը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դա տեղի է ունեցել 301 թվականի Մեծ Հայքի Տրդատ III թագավորի օրոք։ Իր արքունիքի և իշխանների հետ միասին նա Գրիգոր Լուսավորչի կողմից քրիստոնյա է մկրտվել։ Մենք բոլորս մանուկ հասակից հիշում ենք, թե ինչպես է թագավորը Սուրբ Գրիգորին նետել Խոր Վիրապի զնդանը, որտեղ նա գտնվել է 13 տարի։ Տարիներ անց Տրդատ III-ը հիվանդացել է, և Գրիգոր Լուսավորիչը նրան բժշկել է։ Դրանից հետո թագավորը հավատացել է Աստծուն և քրիստոնեություն է ընդունել։ 303 թվականին հեթանոսական տաճարի փոխարեն կառուցել են Էջմիածնի տաճարը, որը դարձել է հայկական եկեղեցու կրոնական կենտրոնը։ V դարում Աստվածաշունչը թարգմանվել է հայերեն։
Այդ ամենը մեր պատմությունն է, որը պետք է հիշել ու պահպանել, ինչպես և մեր ավանդական արժեքները։ Այսօր դա հատկապես կարևոր է այն ֆոնին, թե ինչպես են շատ երկրներում պարտադրում «ժողովրդավարության և հանդուրժողականության նոր իդեալներ»։ Հենց հայկական եկեղեցին է դարերի ընթացքում մեր ժողովրդի համար միավորող դեր կատարել, օգնելով պառակտված հայկական համայնքներին պահպանել հավատը, լեզուն, մշակույթը և ավանդական քրիստոնեական արժեքները։
Ամենախոշոր հայկական համայնքը գտնվում է Ռուսաստանում, այնպես որ տարօրինակ չէ, որ Ռուսաստանում ավելի քան 120 հայկական եկեղեցի ու վանք կա։ Այլ երկրների շարքում արժե Վրաստանը նշել, որտեղ մոտ 60 հայկական եկեղեցի կա, և Իրանը, որտեղ մոտ 30 հայկական եկեղեցի կա։ Այսօր հայկական առաքելական և ռուսական ուղղափառ եկեղեցիների միջև բարեկամական հարաբերություններ են հաստատվել։ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանում ստեղծվել է Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմ, որը միավորում է հինգ համայնք և ութ եկեղեցի։Չնայած երկու երկրների հարաբերությունների դժվար իրավիճակին երկու եկեղեցիների առաջնորդները աջակցում և պաշտպանում են միմյանց, ինչպես նաև զարգացնում են մտերիմ հարաբերությունները մեր ժողովուրդների միջև։ Պատահական չէ, որ անցյալ տարի Ռուսաստանի նախագահը Գարեգին II կաթողիկոսին Պատվո շքանշանով է պարգևատրել «Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և մարդասիրական կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար», իսկ 2023 թվականի մարտին Գարեգին II-ը աջակցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և խիստ քննադատեց որոշ երկրների կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցները։ Ռուս պատրիարքը բազմիցս նշել է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև միջնորդ լինել, և որ աղոթում է Աստծուն, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, որպեսզի բոլոր բնակիչները կարողանան ազատ և անվտանգ ապրել ու դավանել իրենց կրոնը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան