Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող գեղասահքի և հոկեյի մանկապատանեկան սպորտային դպրոց։ Նոր սպորտային դպրոցի կառուցման համար նախատեսվում է հատկացնել մոտ 800 մլն դրամ։
Համալիրը կկառուցվի ավելի քան 20 տարի կիսաքանդ վիճակում գտնվող շինության հիման վրա։ Կենտրոնում կանցկացվեն պարապմունքներ 6 սպորտաձևերում, կլինեն բռնցքամարտի ռինգեր, ֆիզկուլտուրայի դահլիճ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան