Շախմատի համաշխարհային վարկանիշի թոփ-100-ում ավելի շատ հայ գրոսմայստերներ են ընդգրկվել

 | 

Շախմատի Համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ուժեղագույն հարյուր շախմատիստների ցանկում Հայաստանի չորս ներկայացուցիչներ կան։ 44-րդ տեղը զբաղեցրել է Գաբրիել Սարգսյանը (2692), 53-րդ տեղը՝ Հայկ Մարտիրոսյանը (2685), 89-րդ տեղը՝ Շանթ Սարգսյանը (2654), 97-րդ տեղը՝ Հրանտ Մելքումյանը։

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենն է Նորվեգիայից, նրանից հետո՝ ամերիկացիներ Խիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան։ Չորրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիժենն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև