Շարունակու՜մ ենք համագործակցությունը

Վերջերս Ծաղկաձորը ընդունել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչները այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ անցկացրին և քննարկեցին շատ աշխատանքային հարցեր։ Ռուսաստանը և Հայաստանը ավանդաբար պահպանում են սերտ փոխհարաբերություններ, և, չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, շարունակում են ընդլայնել համագործակցությունը ինչպես ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմանի ձևաչափով։

1997 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության Պայմանագիր։ Այսօր Հայաստանի հետ կապ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտ, ավելի քան 20 տարածաշրջան ստորագրել է առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնություններ։ Միայն 2022 թվականին Հայաստան է եկել 24 բիզնես առաքելություն, որոնց կազմի մեջ են եղել ռուսական գործարարներ և արդյունաբերողներ։

Ռուսաստանը հայ արտադրողների համար իրացման ամենախոշոր շուկաներից մեկն է։ ՌԴ շուկա է մտնում 98% հայկական գյուղատնտեսական արտադրանք և 78% թունդ ալկոհոլային խմիչքներ։ 2022 թվականի արդյունքներով Հայաստանը Ռուսաստան արտահանված կիսահաղորդիչների ծավալով զբաղեցրել է չորրորդ տեղը (2021 թվականի հետ համեմատ արտահանումն աճել է 187%-ով)։

Այդպիսի ակտիվ ապրանքաշրջանառությունը հնարավոր է դարձել ԵԱՏՄ երկրներ, այդ թվում նաև Ռուսաստան, արտահանվող ապրանքների նկատմամբ հեշտացված պահանջների շնորհիվ։

Իսկ չէ որ բոլոր նշված հաջողությունները Հայաստանի տնտեսական անվտանգության բաղկացուցիչ մասերն են։ Հայաստանը սեղմված է թշնամական պետությունների միջև և չէր կարողանա դիմանալ ճնշմանը և կկորցներ ինքնիշխանությունը։

Ցավոք, հայ-ռուսական համագործակցությունը ամեն ինչում չէ ցուցադրում ապշեցուցիչ հաջողություններ։ Ռուսաստանի քննադատները և նրա հետ հարաբերությունների խզման կողմնակիցները խոսում են հայերի խաբված սպասումների, անվտանգության պահպանման գործում Ռուսաստանի իր վրա վերցրած պարտավորությունների չիրականացման մասին։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց մոռանում են, որ միայն ռուս դիվանագետների մասնակցության շնորհիվ 2020 թվականին հնարավոր դարձավ կանգնեցնել 44-օրյա արյունալի պատերազմը, և հայտնի չէ, թե որքան զոհեր և կորցրած տարածքներ կլինեին, եթե Ռուսաստանը չխառնվեր։ Եվ այսօր Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։

Եվ ժամանակակից պայմաններում կարևոր է պահպանել այն պաշարը, որ ներդրվել է հեռավոր 1997 թվականին։Չխզել բոլոր գոյություն ունեցող կապերը, այլ դրանց ամրապնդման ուղիներ փնտրել, չէ որ ստուգված դաշնակցին կորցնելը ավելի հեշտ է, քան նորին գտնելը։

Քաղաքագետ Արամ Սաֆարյանի կարծիքով Հարավային Կովկասում նոր իրականության պայմաններում Հայաստանը դառնում է տարածաշրջանում անհրաժեշտ և կարևոր խաղացող։
“Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին ավելի ուժեղ են, քան Հայաստանը առանց Ռուսաստանի։ Հայաստանը առանց Ռուսաստանի դեռ պետք է երկար թափառի և չափազանց բարդ տարածաշրջանում իր գոյության իրավունքը ապացուցի։ Իսկ Ռուսաստանի հետ դաշնակցության պայմաններում մենք կարող ենք ապահովել բարդ խնդիրների հաջորդական, արժանի լուծումներ, դրա հետ մեկտեղ ապահովել մեր պետականության և ժողովրդի անվտանգությունը”,- կարծում է փորձագետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև