Կառավարության որոշման համաձայն Սևանա լճի ափին կբացվեն չորս նոր հանրային լողափեր Լճափ, Շողակաթ գյուղերի, Գավառ և Մարտունի քաղաքների մոտ (լողափներ NN 9-12)։ Ինչպես նաև Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս և Ծովագյուղ գյուղերի մոտ գտնվող լողափերը լրացուցիչ կբարեկարգվեն զուգարաններով, ցնցուղներով և հանդերձարաններով, կապահովվի բուժանձնակազմի և փրկարարների հերթապահությամբ։
Գործող ութ հանրային NN 1-8 լողափերից միայն առաջին երեքն են անհրաժեշտ կերպով հագեցված՝ երկուսը Սևան քաղաքի և մեկը Սևանի թերակղզու մոտ։ Նշվում է, որ սեզոնին հանգստանում է 90 հազար մարդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան