Սևանում ավելացել են սիգի պաշարները

 | 

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի Գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքով վերջին տարիներին Սևանա  լճում սիգի ընդհանուր պաշարները ավելացել են և այժմ կազմում են 4-5 հազար տոննա արդյունաբերական 500-600 տոննայի դեպքում: Դրա հետ մեկտեղ որսի չափազանց քանակի պատճառով զգալիորեն կրճատվել են ծածանի, կողակի և խեցգետնի պաշարները:

Սիգի ամենամեծ պոպուլացիան գրանցվել է 1989 — 1991 թվականներին՝28-30 հազար տոննա, իսկ 2000-ական թվականներին այն կտրուկ կրճատվել է: Այժմ սիգի որսը թույլատրված է Սևանա լճի ամբողջ ավազանում ափից նվազագույնը 500 մետր հեռավորության վրա, բացի Սևան Ազգային պարկի տարածքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև