Սևանա լճի ջրի մակարդակը բարձրանում է

 | 

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ 2023 թվականի սկզբից Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 27 սմ-ով։ Միայն հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը այն բարձրացել է 1 սմ-ով։ Դրա հետ մեկտեղ այժմյան ցուցանիշը 19 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այժմ ջրի մակարդակը կազմում է 1900,55 մ։

Սևանա լճի ջուրը սովորաբար օգտագործվում է ոռոգման նպատակով։ Ծախսված ջրի ծավալների վերականգնման համար լիճ ջուր է լցվում Արփա-Սևան թունելի միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև