Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում

 | 

Վենետիկի 80-րդ հոբելյանական կինոփառատոնում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի՝ 1965 թվականին նկարված կուլտային «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի վերականգնված տարբերակը: Ֆիլմը կցուցադրվի «Վենետիկյան դասական» ծրագրի շրջանակներում՝ Ֆրենսիս Ֆորդ-Կոպպոլայի, Թերենս Մալիկի, Կարլոս Սաուրայի, Անդրեյ Տարկովսկու և համաշխարհային կինոյի այլ դասականների գործերի հետ միասին:

Ֆիլմի ցուցադրությունը նվիրված է ռեժիսորի 100-ամյա հոբելյանին, որը 2024 թվականին է նշվելու:

Վենետիկի 80-րդ կինոփառատոնը կկայանա Լիդո կղզում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը: Փառատոնում կներկայացվեն Լյուկ Բեսսոնի, Ռոման Պոլանսկու, Վուդի Ալլենի ու հայտնի այլ ռեժիսորների ֆիլմերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև