Սանահին վանական համալիրը կվերակառուցվի մինչև վերջ

 | 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Սանահին վանական համալիրի վերակառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի: Կավարտվեն տանիքի վերանորոգումը և տարածքի բարեկարգման աշխատանքները: Ավելի վաղ վերակառուցվել էին համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարություն մատուռը և Սուրբ Հակոբ եկեղեցին, այժմ վերակառուցվում է Զաքարյանների և Արգությանների գերեզմանատունը:

Ֆինանսավորման ոչ բավարար քանակի պատճառով Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքի վերանորոգումը ձգվում էր մի քանի տարի: Քանի որ աշխատանքները իրականացնում էին տարբեր կազմակերպություններ, ծագում էին որոշ խնդիրներ, երբ վարպետների աշխատանքները իրենց ոճով տարբերվում էին իրարից: Պատմամշակութային հուշարձանների պահպանման վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով այժմ մեկ հուշարձանի վերականգնման վրա կաշխատի մեկ կազմակերպություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև