Լուրջ խախտումներ են արձանագրվել մայրաքաղաքի “Ջուլիս” սրճարանում։ Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային Կենտրոնը հաստատել է հաստատության 12 հաճախորդների թունավորման փաստը։ Բոլորի մոտ հայտնաբերվել է սալմոնելա սաղմոնով ճաշատեսակներ ուտելուց հետո։ Այժմ սրճարանի գործունեությունը դադարեցվել է։
Հայտնի է մայրաքաղաքի Պուշկինի փողոց 39 հասցեում գործող “Ջուլիս” սրճարանի 9 հոսպիտալացված հյուրերի մասին։ Նրանք բոլորը նախօրեին կերել են սաղմոնով սպագետի կամ սաղմոնով վաֆլի։ Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում օգտագործված ձկան և սոուսի մեջ հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ։ Բացի այդ սալմոնելա է հայտնաբերվել հաստատության երեք աշխատակիցների մոտ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան