Սահման առանց կողպեքի

Այսօր, երբ «սահման» բառը թերթերի հոդվածների վերնագրերից չի հեռանում և քննարկվում է ամեն ընտանիքում, իրենց մասնագիտական տոնն են նշում հայ սահմանապահները։ Նրանք ծառայում են երկրի համար դժվար ժամանակներում։

Հայ սահմանապահները առաջինն են իրենց վրա վերցնում թշնամու հետ ընդհարման հարվածը, իսկ երբեմն ստիպված են հանդուրժել սեփական երկրի ճնշումը։ Օրինակ, վերջերս Հայաստանում քրեական գործ է հարուցվել հայ սահմանապահների նկատմամբ։ Սյունիքի մարզում ծառայող զինվորականները անցել էին շփման գիծը Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ, որպեսզի գտնեն և հետ բերեն մոլորված հովվին և նրա անասուններին։ Դրա պատճառով հրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմից մեկին վիրավորել են։

Հայ զինծառայողներին պաշտպանելու փոխարեն, ԱԱԾ-ն ծառայողական հետաքննության արձանագրությունը փոխանցել է Քննչական կոմիտեին, որը քրեական գործ է հարուցել։ Ավելին, ԱԱԾ-ն չի զուլացել հրապարակել հայերի համար վիրավորական մեկնաբանություն. «Պատահարի արդյունքում վիրավորում է ստացել ադրբեջանական սահմանապահ ծառայության զինծառայողը։ Ափսոսանք հայտնելով կատարվածի առիթով` ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկել ԱԱԾ-ի Սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից ծառայողական կանոնների խստագույն կատարման և նմանատիպ դեպքերի բացառման ուղղությամբ»։

Քննադատելով Ծառայության այդ որոշումը Հայաստանի ԱԱԾ-ի պահեստազորի սպաների Միությունը հիշեցրել է Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած դեպքի մասին. «Ակամայից հիշում ես այն չորս զինծառայողներին, որոնք մոտ մեկ ամիս առաջ գնդակահարվել են ադրբեջանցիների կողմից մեր դիրքերում առանց ափսոսանքի ու մեղանչման»,-ասվում էր հետախուզության սպաների հայտարարության մեջ։ Հայաստանի իշխանությունները քրեական գործ չհարուցեցին և չպարզեցին, և անգամ ոչ մի հայտարարություն չարեցին, շարունակելով իրենց «խաղաղ» օրակարգը և տալով Ադրբեջանին նոր գյուղեր։ Հետախուզության վետերանները կարծում են, որ ԱԱԾ-ի նման գործողությունները նվաստացուցիչ են և Հայաստանի ղեկավարության պետական քաղաքականության արդյունք են, որին Ծառայությունը մենակ հակառակվել չի կարող։

Շատ փորձագետներ համոզված են. այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի ուժային կառույցներում, մարտիկների ոգին վնասում և բարոյալքում է։ Զինվորական փորձագետ Դավիթ Ջամալյանը օրինակ է բերում. «Եթե վաղը ադրբեջանական բանակը հարձակման անցնելուց առաջ սկսի ինտենսիվ կրակել, ի՞նչ որոշում պետք է կայացնի դիրքի կապիտանը, նա ի՞նչ պետք է անի։ Նա որտեղի՞ց գիտի դա հերթական հրաձգությունն է թե՞ հարձակման սկիզբը։ Այդ անորոշությունը ստորին հրամայական կազմի շրջանում բերում է ոչ վճռական քայլերի, և ժամանակը իզուր կկորի։ Այդպիսով մենք թշնամուն կտանք նախաձեռնությունը, կոտրելով մեր ակտիվ գործունեությունների հնարավորությունը ագրեսիայի դեմ»։

Կարծես, Հայաստանի իշխանությունները ակտիվորեն ձգտում են հասնել զինվորականների բարոյալքմանը և թշնամուն հակահարված տալու անընդունակությանը։ Սակայն, չնայած երկրի իշխանությունների բացահայտ հակաազգային քաղաքականությանը և հողերի հանձնմանը, մենք ուզում ենք շնորհավորել մեր սահմնապահներին նրանց մասնագիտական տոնի առթիվ։ Շնորհակալությու՜ն այն տղաներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են մեր սահմանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև