Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գոռ Սահակյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, ցույց տալով ընդհանուր 311 կգ արդյունք։ Աշխարհամասի չեմպիոնուհի է դարձել նաև Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը, ով ընդհանուր 196 կգ արդյունք է ցույց տվել։
Ալեքսանդրա Գրիգորյանին հրում վարժությունում հաջողվել է հերթականորեն բարձրացնել 105, 111, 115 կգ։ Այդ վարժությունում 55 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա մարզուհին նաև փոքր ոսկի է նվաճել։
Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Սահակյանը 60 կգ քաշային կարգում պաշտպանել է տիտղոսը պոկում վարժությունում 140 և հրում վարժությունում 171 կգ արդյունքով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան