Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան։ ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստից առաջ ՌԴ Կառավարության ղեկավարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևոր է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում և Արևմուտքի կողմից ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նրա տնտեսական գործընկերների վրա աննախադեպ ճնշման պայմաններում ԵԱՏՄ-ն հանդիպումը անցկացնում է հենց Հայաստանում, Ծաղկաձորում։

Միխայիլ Միշուստինը նշել է, որ չնայած բարդ արտաքին տնտեսական պայմաններին, երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունները ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունը աճում է և աստիճանաբար մի շարք ոլորտներում ավելանում են համատեղ գործողությունները։

“2022 թվականի արդյունքներով մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ $ և աճը այս տարի շարունակվում է։ Մենք արդեն հատել ենք 3 մլրդ $-ի շեմը”,-նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հույս է հայտնել, որ 2023 թվականի ցուցանիշը կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը։

Այս տարին արդեն ցույց է տվել համատեղ գործողությունների լուրջ արդյունքները։ Համաձայն Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի Սոչիում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հնարավոր է դարձել ավելացնել “Վերին Լարս” ՀԱԿ-ի անցանելության կարողությունը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է այդ քայլի կարևորությունը։

“Առաջին հերթին ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, Միխայիլ Վլադիմիրովիչ, այն բանի համար, որ Սոչիում մեր վերջին հանդիպման ժամանակ դուք խոստացաք, որ մոտ ժամանակներս “Վերին Լարս” անցակետում կբացվեն նոր շարքեր և դա տեղի ունեցավ։ Դա մեր հարաբերություններում շատ կարևոր, նշանակալի իրադարձություն է, քանի որ դուք գիտեք, որ սովորաբար այնտեղ մի քանի կիլոմետրանոց հերթեր են։ Եվ իհարկե, մենք շատ շնորհակալ ենք և’ ձեզ, և’ մեր վրացի գործընկերներին, շատ ուրախ ենք մեր համագործակցության համար”,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

“Այո, մենք խոստացել էինք, և’ տրանսպորտի նախարարը, և’ մաքսային ծառայության ղեկավարը, գործընկերները, Ալեքսեյ Լոգվինովիչը [Օվերչուկը], բոլորը շատ լուրջ վերաբերվեցին, մենք ընդհանրապես լուրջ ենք վերաբերվում մեր բոլոր խոստումներին և կատարում ենք դրանք”,-նշել է Միշուստինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև