“ՌեԱնիմանիա” փառատոնի հիմնադիր, ծաղրանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Կասունին հայտարարել է, որ անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների “ՌեԱնիմանիա” երևանյան միջազգային 15-րդ փառատոնի տոմսերի վաճառքից ստացված միջոցներով Արցախից տեղահանվածների համար անիմացիային կրթական ծրագիր կկազմակերպվի։
Կասունու խոսքով արդեն մոտ 20 երիտասարդներ ցանկություն են հայտնել ստանալ անիմատորի մասնագիտություն։ Նաև մասնագետները Արցախից տեղահանվածների հետ կզբաղվեն մասնագիտական որակավորման բարձրացմամբ։
“ՌեԱնիմանիա” փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ Սկզբում այն անվճար էր, իսկ վերջին տարիներին տոմսերի սիմվոլիկ արժեքը 500-100 դրամ է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան