Հայաստանի Քննչական կոմիտեում շարունակվում է Երևանի Միկոյանի անվան համար 166 դպրոցի դեպքի հետաքննությունը։ Աշակերտներից մեկի հայրը մի քանի տղամարդկանց հետ եկել է ուսումնական հաստատություն և կռիվ սարքել, որի արդյունքում տուժել են երկու դեռահասներ։
Ոստիկանության տվյալներով աշակերտներից մեկը տեղի ունեցածի արդյունքում քթի կոտրվածք է ստացել, իսկ երկրորդը՝ ծոծրակի և լեզվի վնասվածքներ։
Տեղի ունեցածի հնարավոր պատճառներից մեկը այն է, որ կռվի մեղավորի տղան վիրավորել է դպրոցի աշակերտուհիներից մեկին։ Աղջկա եղբայրները պաշտպանել են նրան նեղացնողից, վերջինս բողոքել է հորը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան