Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական միության գագաթաժողովի շրջանակներում։ Միջոցառումը տեղի է ունեցել Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններից ելնելով բոլորը սպասում էին խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սակայն արդյունքում անգամ համատեղ հայտարարություններ չեղան, չենք խոսում արդեն խաղաղության պայմանագրի մասին։ Մասնակիցների կողմից եղել են միայն դրական գնահատականներ, Շարլ Միշելի խոսքով դրանք հրաշալի հիմք են տալիս հաջորդ բանակցությունների համար։ Բայց արդեն հաջորդ օրը հայտնի դարձավ առաջին տարաձայնությունների մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիմանեց Ֆրանսիայի նախագահին այն բանում, որ նրա հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումները։ Դրա հետ կապված մեծ հարց է առաջանում, որքանո՞վ է Ֆրանսիան պատրաստ դառնալ արդյունավետ միջնորդ, եթե նրա նկատմամբ միանգամից կողմերի մեկի մոտ դիտողություններ են առաջանում կամ էլ եթե Ֆրանսիայի առաջնորդը ի զորու չէ ճշգրիտ փոխանցել այն ամենը, ինչի մասին խոսել են հինգ քաղաքական գործիչներ։

Ավելի ուշ հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գագաթնաժողովին քննարկվել են նաև տարածաշրջանային հաղորդակցության, գերիների և անհետ կորածների հարցերը։ Բացի այդ խոսվել է նաև Արցախի հայերի անվտանգության և իրավունքների մասին։

“Մենք հաստատել ենք, որ պատրաստ ենք բացել հաղորդակցությունը սուվերենության սկզբունքով և կողմերի իրավասության ներքո՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մենք քննարկել ենք գերիների և անհետ կորածների հետ կապված հարցերը, այլ հումանիտար հարցեր”,- ասել է վարչապետը։

Եռակողմ հայտարարությունը, որին հղում է արել Նիկոլ Փաշինյանը, ընդունվել է Մոսկվայում։ Այսօր դա միակ փաստաթուղթն է, որի հիման վրա տեղի են ունենում բոլոր քննարկումները, թեկուզ Մոսկվայում, թեկուզ Վաշինգտոնում, թեկուզ Բրյուսելում։

Հետաքրքրական է ևս մեկ փաստ։ Նիկոլ Փաշինյանը շատ անվստահ հայտարարել է, որ պայմանավորվել են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ժամանակ օգտվել 1975 թվականի քարտեզներից։ Եթե վարչապետը անձամբ ներկա է եղել հանդիպմանը, նա պետք է հաստատ իմանա, պայմանավորվել են, թե ոչ։ Իսկ եթե արդյունքում համաձայնության չեն եկել, ապա այդ մասին պետք չէ հայտարարել։ Ըստ երևույթին, Փաշինյանը ցանկանում էր լսարանին ներկայացնել բանակցությունների գոնե ինչ-որ դրական արդյունք և ցույց տալ արևմտյան միջնորդության արդյունավետությունը, բայց անհաջող ստացվեց։

Comments (1)

  • Արա հերիք չէ ։մուկն ուլ կատու խաղաղ, հանդիպեցին, որոշեցին, քննարկեցին, ինչքան շատ էք հանդիպում քննարկում, այնքան ավելի է լկտիանում այդ մարդաչնման վիժվացքը , չես կարում բանակցես մի գնա բանակցի, քեզնից ինչ բանակցող,խելացի բանակցող մեր իմ կարծիքով կլինեն քեզանից էլ խելացի այ վարչապետ ոչնչություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև